ՄԻԱԿ ԹԵԿՆԱԾՈՒՆ

15:27 - 28 Հոկ, 2021

Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի (FIE)  գործող  ղեկավար, ռուսաստանցի գործարար Ալիշեր Ուսմանովը առաջիկա նախագահական ընտրությունների միակ թեկնածուն է, ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում:

Պաշտոնի համար թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը ավարտվել է հոկտեմբերի 18-ին։ 

Կազմակերպության ղեկավարի ընտրությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին ` ֆեդերացիայի համագումարում:

Այլ նորություններ