
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը առաջիկա ընկերական խաղերին նախապատրաստվելու նպատակով հունիսի մեկից ուսումնամարզական հավաք սկսեց: Առաջին մարզմանը մասնակցեցին հրավիրված բոլոր խաղացողները, բացառությամբ Ռումինիայի «Ֆարուլի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանի: Նա Երևան կժամանի այսօր ՝ հունիսի 2-ին:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Վ.Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մերոնք կընդունեն Ղազախստանի, իսկ երեք օր անց կհանդիպեն Մոլդովայի ֆուտբոլիստների հետ: