ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ

10:37 - 01 Սեպ, 2022

Սիրելի դպրոցականներ,  ուսանողներ, մանկավարժներ . . .

Սրտանց շնորհավորում ենք  ձեզ՝  նոր  ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:

Այսօր՝ սեպտեմբերի մեկին, Հայաստանի Հանրապետության հազարավոր ուսումնական հաստատություններ, դրանց շարքում ՝  մարզադպրոցներ,  հյուրընկալորեն իրենց դռները բացեցին ձեր առջև:

Դուք կշարունակեք հարստացնել ձեր գիտելիքները մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին նպաստելու համար: Ձեր շարքերում քիչ չեն նաև մարզիկ-մարզուհիները: Ֆիզիկապես կոփված աշակերտների ու ուսանողների մարզական հաջողությունը առնչվում է  նաև գիտելիքի հետ:

Գիտության և կրթության համակարգում մեծ տեղ է հատկացվում սովորողների առողջության և ընդհանուր ֆիզիկական պատրաստականության ամրապնդման գործին: Ֆիզիկական կուլտուրան և սպորտը իրենց արժանի տեղը պետք է ունենան յուրաքանչյուրի  կյանքում:

Ձեր շարքերում են ապագա օլիմպիականները, դուք եք հաղթական նոր  էջեր բացելու հայրենական սպորտի պատմությունում:

Իսկ հաջողություններ գրանցում եք: Հենց միայն նոր ուստարվան նախորդած ամսում ՝ օգոստոսին, Հայաստանի ուսումնական հաստատությունների  տասնյակ սովորողներ հաղթող ու մրցանակակիր դարձան միջազգային պաշտոնական մրցաշարերում՝ նվաճելով տարբեր ձուլվածքի մեդալներ :

Հաջողություն, օլիմպիական առողջություն և օգտակար ուսումնառություն  ենք  ցանկանում ձեզ:

 

                      ՀԱՅԱՍՏԱՆԻ  ԱԶԳԱՅԻՆ  ՕԼԻՄՊԻԱԿԱՆ  ԿՈՄԻՏԵ

Այլ նորություններ