Բոսնիա Հերցեգովինայի Սարաևոյում անցկացվեց ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից հիանալի մրցելույթներ ունեցավ 81 կգ քաշային Գոռ Կարապետյանը: Նա տոնեց հինգ հաղթանակ, գրավեց առաջին տեղը և պարգևատրվեց հաղթողի ոսկե մեդալով:
Մեր պատվիրակը ընթացիկ մրցաշրջանում հաճելի առաջընթաց է գրանցել: Հիշենք, որ նա Եվրոպայի այս տարվա պատանեկան առաջնության արծաթե մեդալակիրն է:
Գոռ Կարապետյանը Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան է և մարզվում է Վահե Թորոսյանի ղեկավարությամբ:
Մեր մյուս պատվիրակները անմասն մնացին խաղարկված պարգևներից: