GUNDA ԹԱԼԻՍՄԱՆԸ

11:57 - 05 Մար, 2024

Վրաստանի Բակուրիանի մարզավանում  2025թ. կանցկացվի  եվրոպական ձմեռային պատանեկան օլիմպիական փառատոնը: Կազմակերպիչները  պաշտոնապես  ներկայացրել են միջոցառման թալիսմանը: 

GUNDA  վրացերեն նշանակում է ձնագնդի: Այն կովկասյան լուսանն է, որն իր տունն է համարում Կովկասյան լեռները, որտեղ պիտի   անցկացվի փառատոնը:

Թալիսմանի շնորհանդեսը  տեղի է ունեցել Բակուրիանիի կենտրոնական զբոսայգում: Ներկա են եղել   EOC –ի, կազմկոմիտեի,  EYOF հանձնաժողովի, Վրաստանի ԱՕԿ –ի պաշտոնյաներ, անվանի մարզիկներ, հյուրեր: 

Ներկաները իրենց ելույթներում նշել են,  որ Վրաստանը մեծ ոգևորությամբ է սպասում միջոցառմանը, որի մեկնարկին մեկ տարուց էլ քիչ  ժամանակ է  մնացել: 

Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են և կազմակերպիչները  հույս ունեն, որ մրցումները կոգեշնչեն հատկապես երեխաներին՝  ձմեռային մարզաձևերով զբաղվելու համար:

 

 

 

Այլ նորություններ