
Տալլինում փետրվարի 6 – 9 –ը զուգահեռաբար կանցկացվի հունահռոմեական և ազատ ըմբշամարտի միջազգային մրցաշար: Մրցագորգ կելնեն մինչև 23 տարեկանները և ազգայինում ընդգրկված բարձր տարիքի վարպետները: Մասնակիցների և մասնագետների համար Էստոնիայի ստուգատեսը նախապատրաստական – ստուգողական բնույթ կկրի: Բանն այն է, որ ըմբիշները պետք է իրենց երկրները ներկայացնեն Սերբիայի Զրենջան քաղաքում մարտի 9 –ին սկսվելիք մինչև 23 տարեկանների, իսկ մեծահասակները՝ ապրիլի երրորդ տասնօրյակում Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալիք Եվրոպայի առաջնություններում:
Հայաստանի հավաքականները կներկայանան հետևյալ կազմերով.
Հունահռոմեական ոճ. Սուրեն Աղաջանյան (60 կգ), Արմեն Սուքիասյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Յուրիկ Հովեյան (67 կգ), Գասպար Տերտերյան, Աշոտ Խաչատրյան, Գոռ Խաչատրյան (երեքն էլ՝ 72 կգ), Մալխաս Ամոյան, Սամվել Տերտերյան (երկուսն էլ՝ 77 կգ), Սամվել Գրիգորյան, Մարտիկ Պետրոսյան (երկուսն էլ՝ 82 կգ), Գևորգ Թադևոսյան (87 կգ), Հայկ Խլոյան, Ռուբեն Գևորգյան (երկուսն էլ՝ 97 կգ) և Արամայիս Հարությունյան (130 կգ):
Ազատ ոճ. Մանվել Խնձրցյան (57 կգ), Մեժլում Մեժլումյան (61 կգ), Արսեն Հարությունյան, Արման Մուսիկյան (երկուսն էլ 65 կգ), Դավիթ Մարգարյան (70 կգ), Նարեկ Հարությունյան (74 կգ), Հրայր Ալիխանյան, Հայկ Պապիկյան (երկուսն էլ՝ 79 կգ), Ռազմիկ Եփրեմյան (86 կգ), Կնյազ Իբոյան, Մուշեղ Մկրտչյան (երկուսն էլ՝ 92 կգ), Գուրգեն Սիմոնյան (97 կգ) և Խաչատուր Խաչատրյան (125 կգ):
Մեր պատվիրակները մրցավայր կմեկնեն այս գիշեր: