ՀՈՒՇԱԳԻՐ - ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

15:47 - 03 Օգո, 2022

Եվրոպայի օլիմպիական կոմիտեն / EOC  /  և Եվրոպական հեռարձակողների միությունը / EBU / հայտարարել են փոխըմբռնման հուշագրի ստորագրման մասին: Այն նշանավորվում է նրանով, որ  EBU-ն կլուսաբանի եկող տարի Լեհաստանում անցկացվելիք Եվրոպական երրորդ խաղերը:

Համաձայնագիրը հրապարակվել է այն բանից հետո , երբ երրորդ խաղերի կազմկոմիտեն հաստատել է միջոցառման ծրագիրը  և  մարզաձևերի ցանկը:

Այդ միջոցառումը ներառում է  25 մարզաձև, որտեղ կխաղարկվեն նաև Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Ուղիղ հեռարձակմամբ Եվրոպական խաղերի յուրաքանչյուր պահ հասանելի կլինի ամբողջ աշխարհում :

EOC  նախագահ Սպիրոս Կապրալոսն ասել է, որ  համաձայնագիրը  կարևոր իրադարձություն է Եվրոպական խաղերի համար: Մարզասերները հնարավորություն կունենան  հետևել Եվրոպայի բարձրակարգ մարզիկների ելույթներին: 18 մարզաձևերի ներկայացուցիչներ կպայքարեն  օլիմպիական խաղերում տեղ ունենալու համար:

EBU- ի ներկայացուցիչները ուրախ են  համագործակցության համար, մանավանդ,  որ երկար տարիներ աջակցել են օլիմպիական մարզաձևերի լուսաբանմանը:  

 

Այլ նորություններ