ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ

16:40 - 25 Դեկ, 2020

ՀՖՖ –ն  ամփոփել է  անցնող տարվա   լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ   անվանակարգերի   քվեարկության արդյունքները:

Հայաստանի 2020 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ՀՀ հավաքականի ավագ, Իտալիայի  << Ռոմա >> -ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Նա մեր ֆուտբոլում լավագույնի պատվին արժանացավ 10 –րդ անգամ։

Երկրորդը Հայաստանի ազգային հավաքականի և Ղազախստանի  << Աստանայի >>  կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն է:

Լավագույն եռյակը եզրափակում է Հայաստանի ազգային հավաքականի և Սլովակիայի << Ժիլինա >>  ակումբի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը

 

Մարզիչների լավագույն եռյակը դասավորվել է հետևյալ հաջորդականությամբ․ Խոակին Կապառոս / ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ /, Վարդան Բիչախչյան /  Երևանի << Արարատի >> գլխավոր մարզիչ / և Ռաֆայել Նազարյան / Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի և ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ/։

 

 

 

Այլ նորություններ