Վաղը Սլովենիայի Բրեժիցե քաղաքում տեղի կունենա Եվրոպայի շախմատի տղամարդկանց անհատական առաջնության բացման արարողությունը: Շուրջ 150 մասնակիցներից ինը Հայաստանի պատվիրակներն են: Նրանք են ՝ Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը և Էմին Օհանյանը:
Հաղթողը կորոշվի շվեյցարական մրցակարգով՝ 11 տուրից հետո:
Մրցանակային հիմնադրամը 100 հազար եվրո է, որից 20 հազարը կհանձնվի չեմպիոնին, 15 հազարը՝ փոխչեմպիոնին և 10 հազարը ՝ բրոնզե մեդալակրին:
Առաջին տուրը նշանակված է մարտի 27 –ին, իսկ վերջինը՝ ապրիլի վեցին: