<< ՄԻԱՍԻՆ ՀԱՆՈՒՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱԳԱՅԻ >>

10:27 - 23 Սեպ, 2021

Պեկինում 2022թ.  կայանալիք  ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է մրցումների կարգախոսը.  << Միասին հանուն ընդհանուր ապագայի >>: Այն ընտրված է կորոնավիրուսի համավարակի արձագանքի համատեքստում: 

Ընտրության համար առաջարկվել է  79 տարբերակ: << Միասին հանուն ընդհանուր ապագայի >>  կարգախոսը  դիրքորոշման, նախաձեռնության և գործողությունների ծրագիր է, որն ընդհանուր նպատակ է հետապնդում:

Միասնական աշխատանքը լավ ապագայի հիմքն է: Բացի այդ խաղաղությունը, հանդուրժողականություն համահունչ է օլիմպիական գաղափարախոսությանը:

2022թ. փետրվարի 4 –ին մեկնարկելիք չինական ստուգատեսում խաղարկվելու է մեդալների 109 հավաքածու: 

Օլիմպիական խաղերը Պեկինում կմեկնարկի 2022թ. փետրվարի 4 –ին:

 

Այլ նորություններ