ՎԵՏԵՐԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է

15:47 - 07 Հոկ, 2025

Վետերանների օլիմպիական խաղերը հնարավոր է  հայտնվեն  ՄՕԿ –ի միջոցառումների օրացույցում:

Սուսերամարտից օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, հունգարացի  88 – ամյա Ենե Կամուտին առաջարկել է սահմանել  խաղեր վետերանների համար ՝ 40 և ավելի տարիքի մարզիկ –մարզուհիների մասնակցությամբ:  

Կամուտին երկար տարիներ օլիմպիական շարժման ակտիվ մասնակից է:  Նա եղել է սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ, ՄՕԿ-ի անդամ, Հունգարիայի ԱՕԿ –ի  գլխավոր քարտուղար, իսկ  այժմ ՝  արդարացի խաղի միջազգային կոմիտեի պատվավոր նախագահն է:

Կամուտին Բուդապեշտում տարեցների միջազգային օրվա տոնակատարության ժամանակ  կոչ է արել  համաշխարհային սպորտի պատմության մեջ նոր էջ բացել. կազմակերպել վետերանների խաղեր

«Սպորտի հանդեպ սերը չի անհետանում կարիերայի ավարտով: Ավագ սերունդը նույնպես արժանի է ուշադրության», - ընդգծել է  Կամուտին:

Գաղափարն արդեն աջակցել է նրա հայրենակից և ՄՕԿ  -ի անդամ Բալաշ Ֆուրյեսը, ինչպես նաև նախորդ տարիների մի քանի հայտնի հունգարացի օլիմպիականներ:

Վետերանների մրցումները կարող են անցկացվել օլիմպիական և պարալիմպիկ խաղերի միջև ընկած ժամանակահատվածում՝ նույն ասպարեզներում:  

 

Այլ նորություններ