Հրաձիգները մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում

17:44 - 24 Փետ, 2016

Հունգարիայի Գիոր քաղաքում մեկնարկած հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները սկսել են պայքարը:

Տղամարդկանց 10 մ. վազող թիրախ  վարժությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Մինասյանը խոցեց 540 միավոր և զբաղեցրեց 11-րդ տեղը: Մյուս ներկայացուցիչները՝ Շանթ Սարգսյանը՝ 13-րդն է 536 միավորով և Հովհաննես Խաչատրյանը՝ 535 միավորով 14-րդ տեղում է: Ռազմիկ Մինասյան, Շանթ Սարգսյան և Հովհաննես Խաչատրյան եռյակը վազող թիրախ տղաների վարժության թիմային պայքարում գրավել է 3-րդ տեղը: Պայքարին մասնակող 5 թիմերից 1677 միավորով 1-ին տեղն է գրավել Ուկրաինայի թիմը, Ռուսաստանը 1643 միավորով 2-րդ տեղում է և 1611 միավորով լավագույն եռյակը եզրափակել Հայաստանի թիմը:

Կանանց պայքարում Լիլիթ Մկրտչյանը խոցելով 348 միավոր` զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:

Ավելի ուշ պայքարի մեջ կմտնեն 10 մ. օդամղիչ հրացան կրակող երիտասարդները՝ Հայկ Բաբայանը և Վրեժ Թորոսյանը:   

ՀԱՕԿ լրատվության բաժին 

Այլ նորություններ