Արոնյանի վեցերորդ ոչ-ոքին

14:44 - 25 Փետ, 2017

Շարժայում ընթանում է «Գրան Պրի» մրցաշարի առաջին փուլը (18 մասնակից, շվեյցարական համակարգ, 9 տուր):

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը վեցերորդ տուրում ոչ-ոքի խաղաց իսպանացի շախմատիստ Ֆրանցիսկո Վայլեխոյի հետ:

Վեցերորդ տուրի արդյունքներն են. Նեպոմնյաշչի-Լի Չաո 1:0, Ռապպորտ- Ռյազանցեւ 1:0, Արոնյան-Վալյեխո, Յակովենկո-Մամեդյարով, Հուո-Յիֆան-Դին Լիժեն, Ադամս-Վաշյե-Լագրավ, Էլյանով- Տոմաշեւսկի, Համմեր-Սալեմ, Նակամուրա-Գրիշչուկ` ոչ ոքի:

Մրցաշարային աղյուսակ. 1-2. Վաշյե-Լագրավ, Մամեդյարով` 4-ական միավոր, 3-7. Ադամս, Գրիշչուկ, Նակամուրա, Նեպոմնյաշչի, Յակովենկո` 3.5-ական, 8-12. Արոնյան, Վալյեխո, Դին Լիժեն, Ռապպորտ, Հոու Յիֆան` 3-ական, 13-15. Լի Չաո, Համմեր, Էլյանով` 2.5-ական, 16-18. Ռյազանցեւ, Սալեմ, Տոմաշեւվսկի` 2-ական միավոր:

Այսօր կկայանա  յոթերորդ տուրը, որտեղ Արոնյանը սեւերով կխաղա Ռապպորտի հետ:

Աղբյուրը և լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ