Հայ պատանի մարզիկները կմասնակցեն խոտի հոկեյի միջազգային մրցաշարի

16:41 - 24 Փետ, 2016

Հայաստանը ներկայացնող խոտի հոկեյի պատանիների երկու թիմեր կմասնակցեն Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք միջազգային մրցաշարի:

Փետրվարի 26-ից 28-ը կայանալիք Ժմակինի անվան հուշամրցաշարին Հայաստանը կներկայացնեն Հրազդան քաղաքի համանուն թիմը (գլխավոր մարզիչ Նվեր Զաքարյան) և Երևանից «Այրուձի» թիմը (գլխավոր մարզիչ Նիկոլայ Ջուլհակյան):

Մրցաշարին մասնակցում են 8 երկրի թիմեր:   

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ