ՀԵՐԹԱԿԱՆ ՏՈՒՐԵՐՈՒՄ

11:00 - 10 Դեկ, 2020

Հայաստանի բասկետբոլի կանանց VBET առաջնության հերթական տուրի  << Արցախ >> - << Լես ֆոքսես >> խաղն ավարտվել է 36 ։ 101 հաշվով։   

Հանդիպման արդյունավետ խաղացող է  ճանաչվել  Թամարա Հարությունյանը  / << Լես ֆոքսես >>, 19 միավոր /։

Տղամարդկանց բասկետբոլի Ա-Լիգայի կանոնավոր առաջնությունում երեկ տեղի է ունեցել երկու հանդիպում։ << Դվինը >>  առավելության է հասել << Ուրարտուի >> /  92 ։ 88 /, իսկ  << Վահագնի Սիթին >>՝  ԲԿՄԱ –ի նկատմամբ  / 158 ։ 109 /։

Դիպուկությամբ աչքի են ընկել  Լոգան Պրիմերանոն  / << Ուրարտու >>, 37 միավոր / և Դարիուս Կլարկը / << Վահագնի Սիթի >> 51 միավոր /։

 

Այլ նորություններ