Հայ ջրացատկորդները մասնակցում են Գերմանիայի Գրան պրիին

10:17 - 27 Հուն, 2016

Ջրացատկորդներ Լև Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը` հավաքականի գլխավոր մարզիչ  Հրաչյա Չանդրյանի ղեկավարությամբ մեկնել են Գերմանիա, որտեղ կմասնակցեն Գրան պրիի:

«Տղաները ելույթ կունենան աշտարակացատկում: Հնարավոր է մասնակցեն նաև սինքրոն ցատկերում, սակայն դա տեղում կորոշվի: Մրցավայրում կփորձենք, եթե լավ ստացվի կմասնակցենք: Հայաստանում մենք հնարավորություններ չունենք փորձելու կամ մարզվելու: Այս Գրան պրին թույլ կտա մեզ հասկանալ, թե տղաներն ինչ մարզավիճակում են աշխարհի Գավաթից առաջ, որը վարկանիշային է Ռիոյի Օլիմպիական խաղերի համար»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց ջրացատկի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդրյանը:

Հայ ջրացատկորդները ելույթ կունենան հունվարի 31-ին:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ