ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ է ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ

11:02 - 03 Սեպ, 2020

<< Լոս Անջելես – 2028 >> -ի  կազմկոմիտեն ներկայացրել է  ամառային օլիմպիական 34 –րդ  խաղերի պաշտոնական խորհրդանիշը: Սև գույնով  պատկերված  են L տառը և 28 թիվը, իսկ  A տառը ներկայացված  է բնակչության պատմությանը վերաբերող 26 տարբերակով։  

Լոս Անջելեսը երրորդ անգամ կհյուրընկալի օլիմպիական խաղեր։ Մինչ այս ընդունել է 1932 –ին, ապա՝ 1984 –ին։

Արժե հիշել,  որ Լոս Անջելեսը  հայտ էր ներկայացրել   2024 –ի խաղերն անցկացնելու համար։ Սակայն նախապատվությունը տրվեց Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզին։ Իսկ ՄՕԿ –ը  իր հերթին 1, 8 միլիարդ դոլար կվճարի այն բանի համար , որ Լոս Անջելեսը  համաձայնել է 2024- ի  հայտը ետ վերցնել: Գումարը  կծախսվի քաղաքի  սպորտի զարգացման և  5,3 միլիարդ դոլարի արժողությամբ խաղերի կազմակերպման համար։

Օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին անգամ մարզահանդեսի  մայրաքաղաքն ընտրվեց դրա անցկացումից ընդամենը 11 տարի առաջ:

 

 

 

Այլ նորություններ