Կյանքից հեռացել է աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Բենուր Փաշայանը

11:03 - 13 Դեկ, 2019

60 տարեկան հասակում կյանքից հեռացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի հաղթող, աշխարհի գավաթակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախկին նախագահ Բենուր Փաշայանը:

Լեգենդար ըմբիշը ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1999-2000թթ.: Ըմբիշի կարիերան ավարտելուց հետո Բենուր Փաշայանը զբաղվել է նաև մարզչական աշխատանքով։

Բենուր Փաշայանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում:

ՀԱՕԿ-ը ցավակցում է անվանի մարզիկի ընտանիքի անդամներին, հարազատներին և բարեկամներին:

Այլ նորություններ