ՈՒԵՖԱ – Ի ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ

10:51 - 03 Սեպ, 2020

ՀՖՖ – ն տեղեկացնում է, որ սեպտեմբերի 2-ին ՈւԵՖԱ –ում  կայացել է ֆուտզալի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը: Փլեյ-օֆֆ - ում Բուլղարիայի հավաքականի արգելքը հաղթահարելու դեպքում Հայաստանի ազգային հավաքականը կընդգրկվի 2-րդ խմբում, որտեղ կմրցի Ֆրանսիայի, Վրաստանի և Ռուսաստանի հավաքականների հետ:

Հիշեցնենք, որ Ֆուտզալի Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը նախ նոյեմբերի 5-ին կհյուրընկալվի Բուլղարիայի հավաքականին, իսկ նոյեմբերի 11-ին նրանց հետ կմրցի արդեն Երևանում: 

Այլ նորություններ