ՄԵՐ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ԵՆ

10:47 - 26 Մայ, 2023

Մարմնամարզության մրցումներում եզրափակիչ մտնող մարզիկները արդեն հաջողակ են համարվում: Անկախ հետագա արդյունքից՝ նրանք դասվում են առաջատար վարպետների շարքում:

Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը հաղթահարել են որակավորման փուլի արգելքը և մտել են ուժեղագույն ությակ:  

Անվանի Արթուր Դավթյանը  վճռական փուլում հանդես կգա ազատ վարժությունների, նժույգթափերի, օղակների, իսկ  Արթուր Ավետիսյանը միայն օղակների մրցումներում:

Եզրափակիչները նշանակված են առաջիկա հանգստյան օրերին: 

 

Այլ նորություններ