Որոշվեցին Ստեփան Սարգսյանի գավաթի միջազգային մրցաշարի առաջին օրվա հաղթողները

11:16 - 08 Հոկ, 2017

Վանաձորի մարզապալատում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր Ստեփան Սարգսյանի գավաթի միջազգային մրցաշարը: 

Առաջին օրը  մրցանակները խաղարկվեցին չորս (57-65-74-97 կգ) քաշային կարգերում:

57 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող Գարիկ Բարսեղյանը, 65 կգ-ում՝ ռուսաստանցի Ռազամբեկ Ժամալովը, 74 կգ-ում՝ վրացի Ավթանդիլ Կենտչաձեն, 97 կգ-ում՝ ռուսաստանցի Զնաուր Կոչիեւը:

Հաղթողներն ու մրցանակակիրները պարգեւատրվեցին մեդալով, պատվոգրով եւ դրամական խրախուսանքով: Դրամական պարգեւի արժանացան նաեւ հաղթողների մարզիչները:

Այսօր պայքարն սկսել են մյուս  չորս քաշային կարգերի ըմբիշները:

Մրցաշարին մասնակցում է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բուլղարիայի 100-ից ավելի ըմբիշ:

Այլ նորություններ