Ինձ համար շատ կարևոր է լավ արդյունքի հասնել Հայաստանում. Սերգեյ Միքայելյան

16:40 - 20 Հուն, 2016

Դահուկասահքի Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Միքայելյանը կարևորում է Հայաստանում կազմակերպվող միջազգային մրցաշարերը:

«Զարգացող ֆեդերացիաների դահուկասահքի գավաթի առաջին խաղարկությունն առաջին անգամ է կազմակերպվում մեր երկրում: Ինձ համար շատ կարևոր է լավ արդյունքի հասնել Հայաստանում անցկացվող մրցաշարում: Մրցակցում էի երկու ուժեղագույն մարզիկների հետ, ովքեր եկել էին Բելառուսից: Իսկ ինչ կապված է առաջիկա պլանների հետ, ապա դեռ հստակ չգիտեմ, թե ինչ մրցաշարերի կմասնակցեմ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Միքայելյանը:

Հայաստանի հավաքականի մեկ այլ անդամ` Կատյա Գալստյանի կարծիքով գավաթի խաղարկությունը դժվարին ստացվեց. «Պայքարը շատ հաջող ստավեց, միայն ձյան պատճառով չկարողացա ավելի լավ տրամադրվել: Ամեն դեպքում, ինձ հաջողվեց առաջինը հաղթահարել տարածությունը: Մրցակիցներից կառանձնացնեմ Ռումինիայից ժամանած մարզիկին»,-ասաց նա: 

Մրցումային առաջին օրը տղամարդկանց ազատ ոճի 10 կմ տարածությունն առաջինը հաղթահարեց Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Միքայելյանն, ով տարածությունը հաղթահարեց 32 րոպե 41 վարկյանում: Երկրորդ տեղում Լիտվայի ներկայացուցիչ Լուկաս Լակելիունասն էր, իսկ եռյակի վերջում` Հայաստանի մյուս ներկայացուցիչ Միքայել Միքայելյանն էր:

 

Այլ նորություններ