Լևոն Աղասյանի հաջողությունը

12:12 - 21 Հուն, 2019

Հայաստանի առաջատար աթլետներից կապանցի Լևոն Աղասյանը  հաջողության հասավ Ղազախստանի Ուստ-Կամենոգորսկ քաղաքում անցկացված մրցաշարում:  Լևոնը եռացատկեց 16մ. 63 սմ., գրավեց առաջին տեղը և կանգնեց պատվո պատվանդանի առաջին աստիճանին:

Աթլետիկայի  հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանն ասաց, որ եռացատկ, հեռացատկ և վազք մրցաձևերի մեր  շուրջ 10 ներկայացուցիչներ իրենց ունակությունները կդրսևորեն Ստամբուլում փետրվարի 16-ին մեկնարկող բալկանյան երկրների խաղերում:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ