Զարգացող ֆեդերացիաների դահուկասահքի գավաթի խաղարկության հաղթողները Հայաստանից են

15:25 - 20 Հուն, 2016

Ծաղկաձորում մեկնարկեց զարգացող ֆեդերացիաների դահուկասահքի գավաթի առաջին խաղարկությունը:

Մրցումային առաջին օրը տղամարդկանց ազատ ոճի 10 կմ տարածությունն առաջինը հաղթահարեց Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Միքայելյանն, ով տարածությունը հաղթահարեց 32 րոպե 41 վարկյանում: Երկրորդ տեղում Լիտվայի ներկայացուցիչ Լուկաս Լակելիունասն էր, իսկ եռյակի վերջում` Հայաստանի մյուս ներկայացուցիչ Միքայել Միքայելյանն էր:

Կանանց պայքարում զարգացող ֆեդերացիաների առաջին գավաթի խաղարկության 5 կմ ազատ ոճում Հայաստանի ներկայացուցիչ Կատյա Գալստայնն է: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Նիկոլետա Սովարշչինը և Մայիդա Դրնդիչը:

Գավաթի խաղարկության հետ միաժամանակ անցկացվեց նաև Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող վարկանիշային մրցաշար, որտեղ վարկանիշային միավորներ ձեռք բերեցին հիմնական մասնակից հավաքական թիմի անդամները:

Հունվարի 21-ին կկայանա  դահուկասահքի դասական մրցաձևերը:

Զարգացող ֆեդերացիաների գավաթի խաղարկությանը մասնակցում են 6 պետություններ` Հայաստան, Իրան, Սերբիա, Լիտվա և Ռումինիա: Մրցաշարին մասնակցում են 50 դահուկորդ:

Լուսանկարներն` այստեղ: 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ