Լոս Անջելեսը կպայքարի 2024-ի Օլիմպիական խաղերի անցկացման իրավունքի համար

12:20 - 29 Օգո, 2015

ԱՄՆ-ի Ազգային օլիմպիական կոմիտեի հատուկ հանձնախումբը հավանություն է տվել Լոս Անջելեսի թեկնածությանը 2024թ. ամառային Օլիմպիական խաղերի իրավունքի համար պայքարում:Վերջնական հայտը պետք է հաստատեն Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունները: Դրանից հետո ԱՄՆ-ի ԱՕԿ-ը հայտ կներկայացնի Միջազգային օլիմպիական կոմիտե:

Լոս Անջելեսը Օլիմպիական խաղեր ընդունել է նաև 1932-ին և 1984-ին:

2024թ. Օլիմպիական խաղերի անցկացմանը հավակնում են Հռոմը, Փարիզը, Համբուրգը և Բուդապեշտը:

Այլ նորություններ