Անաստասիա Գալուստյանը մեկնարկում է նոր մրցաշրջանում

13:03 - 10 Հոկ, 2019

Գեղասահքի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը կմասնակցի Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալիք Դենիս Տենի հուշամրցաշարին:

Դա 20-ամյա գեղասահորդուհու առաջին մեկնարկը կլինի նոր մրցաշրջանում:

Denis Ten Memorial Challenge-ի կանանց մենասահքի կարճ ծրագիրը տեղի կունենա հոկտմբերի 10-ին, իսկ ազատ ծրագիրը՝ հաջորդ օրը: Կանանց մենասահքի մրցմանը կմասնակցեն 16 մարզուհիներ:

Հիշեցնենք, որ Սոչի-2014 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Դենիս Տենը 2018 թվականի հուլիսին մահացել էր 25 տարեկանում: Ալմաթիում չարագործները փորձել էին թալանել ղազախ գեղասահորդի մեքենան և դանակի հարված էին հասցրել նրան: Դենիս Տենը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նրա կյանքը փրկել չէր հաջողվել:

Այլ նորություններ