Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը քառորդ եզրափակիչում է

09:59 - 23 Սեպ, 2019

Լևոն Արոնյանը դուրս եկավ Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ:

1/8 եզրափակիչում հայ գրոսմայստերը թայ-բրեյքում հաղթեց վիետնամցի Լե Քուանգ Լյեմին:

Դիմակայության առաջին եւ երկրորդ դասական պարտիաներում հաղթող չէր եղել:

Հիշեցնենք, որ Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչները դուրս են մնացել պայքարից: Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը չէին հաղթահարել առաջին շրջանի արգելքը, իսկ Սերգեյ Մովսեսյանը երկրորդ շրջանում պարտվել էր չինացի Դին Լիրենին:

Լևոն Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է:

Այլ նորություններ