Մալխաս Ամոյան․ Չեմ ցանկանում որևէ մեկին մեղադրել պարտություններիս մեջ

14:28 - 16 Սեպ, 2019

72 կգ քաշային ըմբիշ, երիտասարդների Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց իր ելույթները Նուր-Սուլթանում ընթացող աշխարհի առաջնությունում։

«Ինձ հնարավորություն տրվեց մասնակցել մեծահասակների ԱԱ-ին։ Չկարողացա արադարացնել մարզիչներիս հույսերը։ Անցկացրի 4 գոտեմարտ՝ 2-ում հաղթեցի, 2-ում պարտվեցի։ Ինչ-որ տեղ թերացել եմ մարզումներիս մեջ։ Կաշխատեմ ավելի շատ մարզվել և շտկել սխալներս, որպեսզի ավելի գրագետ գոտեմարտեր անցկացնեմ։ Փորձի պակասն էլ դեր ուներ, բայց ես ինքս իմ սխալների պատճառով պարտվեցի։ Չեմ ցանկանում որևէ մեկին մեղադրել պարտություններիս մեջ։ Մարզիչներիս հետ կգտնենք թերությունները և կաշխատենք դրանց վրա, որպեսզի հետագայում ավելի լավ արդյունքներ ցույց տամ»,- ասաց ըմբիշը։

Հիշեցնենք, որ սա Ամոյանի առաջին ԱԱ-ն էր մեծահասակների հավաքականում։ Նա պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 8։0 հաշվով առավելության էր հասել սերբ Ալեկսա Երսկիի նկատմամբ։ 1/8 եզրափակչում Ամոյանի մրցակիցը Լուսիան Բերնատեկն էր՝ Լեհաստան, որին Մալխասը հաղթել էր 7։0 հաշվով։ Քառորդ եզրափաչում նա 0։4 հաշվով զիջեց Եվրոպայի գործող չեմպիոն Աբույազիդ Մանցիգովին։ Սփոփիչ գոտեմարտում էլ 4։7 հաշվով զիջեց կորեացի ըմբիշին։

Այլ նորություններ