Մարմնամարզիկ Վահագն Դավթյանն Իսրայելի բաց առաջնության հաղթողն է

09:30 - 19 Օգո, 2019

Հանգստյան օրերին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում կայացել է մարմնամարզության Իսրայելի բաց առաջնությունը,որին մասնակցել են նաև հայ մարմնամարզիկները:

Օղակների վարժության չեմպիոն է դարձել եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Վահագն Դավթյանը,իսկ եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը նույն վարժության արծաթե մեդալ է նվաճել:

Իսրայել էին մեկնել նաև հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և մարզիչ Սոս Սարգսյանը:

Այլ նորություններ