ՈւԽ․ Հրաչիկ Բաբայանը չհաղթահարեց որակավորման փուլը

14:02 - 07 Հուլ, 2019

Իտալական Նեապոլ քաղաքում ընթացող համաշխարհային 30-րդ Ունիվերսիադայում հրաձիգ Հրաչիկ Բաբայանը չհաղթահարեց որակավորման փուլը։

10 մետր օդամղիչ հրացան մրցաձևում Հրաչիկ Բաբայանը վաստակեց 619,7 միավոր և 53 մասնակիցների մեջ գրավեց 23-րդ հորիզոնականը՝ դուրս մնալով հետագա պայքարից։

Հուլիսի 7-ին Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ կմտնեն նաև հրաձիգ Էլմիրա Կարապետյանը (10 մ օդամղիչ ատրճանակ), ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը (10 մ աշտարակացատկ) և սպորտային մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը, ով կմասնակցի օղակներ վարժության եզրափակչին։

Այլ նորություններ