ԱՌԱՋԱԴԻՄԵԼ Է ԵՐԿՈՒ ԱՍՏԻՃԱՆՈՎ

15:57 - 30 Նոյ, 2023

ՖԻՖԱ - ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը:

Մեր ընտրանին առաջադիմել է երկու  աստիճանով և այժմ  զբաղեցնում է 93-րդ հորիզոնականը:

Ցանկում  առաջատարը աշխարհի չեմպիոն Արգենտինայի թիմն է: Լավագույն տասնյակում են նաև /հաջորդաբար / Ֆրանսիայի, Անգլիայի Բելգիայի, Բրազիլիայի, Նիդերլանդների, Պորտուգալիայի, Իսպանիայի, Իտալիայի և  Խորվաթիայի հավաքականները:

 

 

Այլ նորություններ