Գրոզնիում անցկացվեց Չեչնիայի առաջին նախագահ Ահմադ Կադիրովի հիշատակին նվիրված բռնցքամարտի միջազգային 15 –րդ մրցաշարը: Մասնակցեցին 16 երկրների 138 պատվիրակներ: Նրանցից վեցը ներկայացրին Հայաստանը:
Մեր մարզիկներից առաջին տեղը գրավեց Նարեկ Հովհաննիսյանը / 63 կգ /: Նրա թիմակիցներ Զավեն Գալստյանը / 71 կգ / դարձավ երկրորդ, իսկ Մանվել Պետրոսյանը / 60 կգ / ՝ երրորդ մրցանակակիր:
Թիմային պայքարում ՌԴ –ի և Ղազախստանի հավաքականներից հետո մերոնք ճանաչվեցին երրորդը:
Մարզաձևի եվրոպական ասոցիացիայի տեխնիկական պատվիրակ, միջազգային կարգի մրցավար, երևանցի Դերենիկ Գաբրիելյանը ասաց, որ նման մրցաշարերը շատ օգտակար են մարզիկների ընդհանուր պատրաստականությունը բարելավելու և մրցափորձը հարստացնելու համար:
Նշենք, որ Մախաչկալայում այսօր սկսվող մեկ այլ միջազգայինում մեր երկրից հանդես կգան ութ, իսկ Աթենքում վաղը սկսվող մրցումներում ՝ հինգ պատվիրակներ: