Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (67 կգ) պարտվեց երկրորդ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալի համար պայքարում։
Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի բրոնզե մեդալի համար Ասլանյանը գոտեմարտեց սերբ Մատե Նեմեշի հետ և 1։2 հաշվով պարտություն կրեց։
Հիշեցնենք, որ Կարեն Ասլանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ 4:0 հաշվով հաղթել է բուլղարացի Սվիլեն Կոստադինովին։
1/4 եզրափակիչում Ասլանյանը 6:1 հաշվով պարտության է մատնել նորվեգացի Հովարդ Յորգենսենին, իսկ կիսաեզրափակիչում 0։5 հաշվով պարտվել է վրացի Շմագի Բոլկվաձեին։