Երեք հայ թաեքվոնդոիստ հանդես կգա աշխարհի առաջնությունում

11:12 - 13 Հուն, 2017

Հունիսի 24-ից 30-ը Հարավային Կորեայի Մուջու քաղաքում կկայանա թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունը: Ներկա պահին մասնակցության հայտ ներկայացրել է 183 երկիր (մոտ 2500 մարզիկ):

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանը հայտնեց, որ աշխարհի առաջնությունում մեր երկիրը կներկայացնեն Սերգեյ Վարդազարյանը (68 կգ), Դավիթ Վարդումյանը (74 կգ) եւ փորձառու Արման Երեմյանը (87 կգ):

«Հիմա թաեքվոնդոիստներն ուսումնամարզական հավաք են անցկացնում մայրաքաղաքի «Օլիմպիական ապագա» հավաքական թիմերի մարզական կենտրոնում: Հուսով եմ, աշխարհի առաջնություն մեր մարզիկները կներկայանան լավ մարզավիճակով եւ կկարողանան պայքարել մրցանակային տեղերի համար»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Գեւորգ Դանիելյանը:

Այլ նորություններ