Մինսկ-2019. Գոռ Ներսեսյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ

17:50 - 25 Հուն, 2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացքի մեջ է Եվրոպական խաղերի մրցումային հինգերորդ օրը:

Հունիսի 25-ին պայքարի են դուրս եկել բռնցքամարտիկները:

Հայաստանի ներկայացուցիչներից Գոռ Ներսեսյանը 1/8 եզրափակիչում մենամարտեց մոլդովացի Անդրեյ Չիրյակովի հետ և 5:0 հաշվով հաղթանակ տարավ:

Ներսեսյանը պայքարը կշարունակի 1/4 եզրափակիչում, որտեղ նրա մրցակիցը լինելու է թուրք Մալկան Բայրամը:

Մենամարտը կայանալու է հունիսի 26-ին:

Ներսեսյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ հաղթանակ էր տարել Կոսովոյի ներկայացուցիչ Արդիտ Դելիժայի նկատմամբ:

Հունիսի 25-ին ռինգ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչներից Կարեն Տոնականյանը (60 կգ) և Հովհաննես Բաչկովը (64 կգ) ևս հաղթել են 1/8 եզրափակիչում:

Այսօր պայքարի դուրս կգա նաև Արթուր Հովհաննիսյանը (49 կգ):

Այլ նորություններ