ՓՈԽԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱԿԱՐԳՈՎ

16:07 - 08 Օգո, 2023

Գերմանիայի Մյունխեն քաղաքում այսօր  տեղի ունեցավ   տղամարդկանց  բասկետբոլի աշխարհի 2027թ. առաջնության նախընտրական առաջին փուլի վիճակահանությունը:

Հանդիպումները կմեկնարկեն 2024թ․ փետրվարից։

Տասը երկրների հավաքականներ / Հայաստան, Ռումինիա, Շվեյցարիա, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Կոսովո, Նորվեգիա, Իռլանդիա, Ալբանիա և Ադրբեջան / կմասնակցեն առաջին փուլի խաղերին

Թիմերը բաժանվել  են երեք խմբի: Առաջին խմբում հանդես կգա  չորս,  մյուս երկուսում՝  երեքական  թիմ: Մրցակիցները միմյանց կհանդիպեն  փոխայցելությունների մրցակարգով:

Երկրորդ փուլ կանցնեն խմբերում առաջինը, ինչպես նաև՝  խմբերում երկրորդ լավագույն արդյունք ցույց տված թիմերը:

ՖԻԲԱ  Եվրոպայի խորհրդի որոշումով Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները չընդգրկվեցին նույն խմբում։

Վիճակահանությամբ, խմբային մրցաշարում,  Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Ավստրիայի և Ալբանիայի ընտրանիները՝ հետևյալ ժամանակացույցով.

2024 թ․ փետրվարի 19-27
2024 թ․ նոյեմբերի 18-26
2025 թ․ փետրվարի 17-25

Երկրորդ փուլ անցնելու դեպքում հավաքականները պայքարը կշարունակեն 2025թ․ հունիսից։

 

Այլ նորություններ