Մինսկ-2019․ Անուշ Գրիգորյանը հաղթեց 1/8 եզրափակիչում

22:39 - 23 Հուն, 2019

 Մինսկում (Բելառուս) ընթացող Եվրոպական խաղերի մրցումային երրորդ օրը պայքարի դուրս եկավ բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը (51 կգ)։

Անուշը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից՝ մրցելով Չեխիայի ներկայացուցիչ Նելա Ֆրեյհերովայի հետ և 5։0 հաշվով հաղթանակ տոնեց։

Այս քաշային կարգի 1/4 եզրափակիչի մենամարտերը կայանալու են հունիսի 26-ին։

Անուշը մրցելու է Լեհաստանի ներկայացուցիչ Սանդրա Դրաբիկի հետ։

Հունիսի 23-ին հայ բռնցքամարտիկներից ռինգ էին դուրս եկել նաև Արման Դարչինյանը (75 կգ) և Արթուր Հովհաննիսյանը (49 կգ)։

Դարչինյանը պարտվեց 1/8 եզրափակիչում, իսկ Հովհաննիսյանը՝ հաղթեց և դուրս եկավ 1/4 եզրափակիչ։

Այլ նորություններ