ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԿԱԶՄԿՈՄԻՏԵՆ

11:27 - 26 Հուլ, 2022

<< Փարիզ – 2024  >>  ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է մրցումների ծրագիրը. մեկնարկի ժամկետներն ու ժամերը և այլն:

Առաջին ոսկե մեդալները կխաղարկվեն հուլիսի 27-ին։ Մարզիկները  կպայքարեն ձյուդո, սուսերամարտ, հեծանվավազք, սքեյթբորդինգ, լող, ջրացատկ, ռեգբի և հրաձգություն մարզաձևերում: 

Օլիմպիական խաղերի եզրափակիչ օրը՝ օգոստոսի 11-ին, մեդալներ կխաղարկվեն ըմբշամարտում, աթլետիկայում ( մարաթոն ), ծանրամարտում, բասկետբոլում, ջրագնդակում, հեծանվավազքում, հնգամարտում և հանդբոլում:

 Տոմսերի պաշտոնական վաճառքը կսկսվի 2022թ. դեկտեմբերին։ Ըստ կազմակերպիչների,   կիրացվի ավելի քան  10 մլն տոմս։ Շուրջ  մեկ միլիոնը կվաճառվի 24,  գրեթե 50%-ը՝ 50 , իսկ 1 / 3 –րդը՝  100 եվրոյով։ Մնացած 15%-ը կառաջարկվի ավելի բարձր գնով։ Ամենաթանկ տոմսի արժեքը  950 եվրո կլինի։

Այլ նորություններ