Մինսկ-2019. Օր երրորդ

10:40 - 23 Հուն, 2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են 2-րդ Եվրոպական խաղերը։

Մրցումային երրորդ օրը հանդես կգան բասկետբոլիստները, սպորտային ակրոբատները, նետաձիգները, աթլետները, բռնցքամարտիկները, հեծանվորդները, ձյուդոիստները, գեղարվեստական մարմնամարզուհիները, սամբիստները, հրաձիգները, սեղանի թենիսիստները։

Հայաստանի ներկայացուցիչներից հունիսի 23-ին պայքարի մեջ կմտնեն սամբիստներ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ): Նախնական գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 11։00-ին։

Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներից ռինգ դուրս կգան Արթուր Հովհաննիսյանը (49 կգ),  Արման Դարչինյանը (75 կգ) և Անուշ Գրիգորյանը (51 կգ): Մենամարտերը կսկսվեն Երևանի ժամանակով 15։00-ին։

Ձյուդոիստներից  տատամի դուրս կգա Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ)։ Նախնական գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 11։30-ին։

Այլ նորություններ