ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ՀԱՎԱՔԻ

11:17 - 06 Նոյ, 2025

ՀՖՖ –ն հայտնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է  ընտրանի հրավիրված ֆուտբոլիստների ցանկը՝ աշխարհի 2026թ. եվրոպական գոտու որակավորման փուլի` Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ հանդիպումների համար:

Դարպասապահներ

Հենրի Ավագյան - «Փյունիկ»
Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ»

Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»

Սերգեյ Մուրադյան - «Նոա»

Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Նաիր Թիկնիզյան - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)
Արտյոմ Բանդիկյան - ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան)

Կիսապաշտպաններ

Նարեկ Աղասարյան - «Ուրարտու»
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա)
Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա)
Գոռ Մանվելյան - «Նոա» 
Արայիկ Էլոյան - «Արարատ-Արմենիա»
Էդգար Սևիկյան - «Ակրոն» (Ռուսաստան)
Ժիրայր Շաղոյան - Արարատ-Արմենիա
Արթուր Սերոբյան - Արարատ-Արմենիա
Վահան Բիչախչյան «Լեգիա» (Լեհաստան)

Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 9-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Նոյեմբերի 13-ին Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը կհանդիպի Հունգարիային։ Երեք օր անց մրցակցի հարկի տակ որակավորման փուլի վերջին խաղը կանցկացնի ՝ մրցելով Պորտուգալիայի հետ։ 

 

 

Այլ նորություններ