«Ճանապարհ դեպի Մինսկ». Սարգիս Հովսեփյան

14:50 - 19 Հուն, 2019

ՀԱՕԿ լրատվականը շարունակում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, որտեղ ներկայացնում ենք հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Շարքի 16-րդ հերոսն ազատ ոճի ըմբիշ Սարգիս Հովսեփյանն է:

Սարգիս Հովսեփյան

Մարզաձեւը։ Ազատ ոճի ըմբշամարտ

Ծնվել է։ 18/12/1997

Ծննդավայրը։ Արշալույս

Եվրոպական խաղերին մասնակցությունը։ Առաջին անգամ

Ամենացավալի պարտությունը։ 2018թ. Եվրոպայի երիտասարդական առաջնությունում պարտությունը

Ամենակարեւոր հաղթանակը։ 2014թ. պատանիների Եվրոպայի առաջնությունում 2014թ. պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելը

Եվրոպական խաղերում

«Պետք է այնպես անեմ, որ չվերադառնամ առանց մեդալի: Դժվար է լինելու, բայց պետք է ամեն ինչ ներդնեմ»։

Եվրոպական խաղերում ազատ ոճի ըմբշամարտի մրցումային օրերն են հունիսի 24-27-ը:

 

 

Այլ նորություններ