
Մոնակոյում տեղի է ունեցել ֆուտբոլի կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի վիճակահանությունը։
Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոան» սեփական հարկի տակ կմրցի Ուկրաինայի «Դինամոյի», Շոտլանդիայի «Աբերդինի», Ռումինիայի «Ունիվերսիտատեա Կրայովայի» հետ և կհյուրընկալվի Լեհաստանի «Լեգիային», Խորվաթիայի «Ռիեկային» ու Չեխիայի «Սիգմային»։
Վիճակահանության վերաբերյալ երևանցիների գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը մասնավորապես ասել է, որ իրենց բաժին են հասել բարդ մրցակիցներ: Բոլոր թիմերն էլ ուժեղ են, բայց ինչպես ասում են՝ եթե դու լավ ես խաղում, ապա վիճակահանությունն էլ լավ է, իսկ եթե վատ՝ մրցակիցներն են թվում դժվարին։ Պետք է առավելագույնս պատրաստվել առաջիկա խաղերին և պայքարել լիգայի փլեյ-օֆֆի ուղեգրի համար։