«Ճանապարհ դեպի Մինսկ». Վահագն Դավթյան

16:00 - 07 Հուն, 2019

ՀԱՕԿ լրատվականը շարունակում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, որտեղ ներկայացնում ենք հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Շարքի երրորդ հերոսը մարմնամարզության Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վահագն Դավթյանն է:

Վահագն Դավթյան

Մարզաձեւը: Մարմնամարզություն

Ծնվել է: 19/08/1988

Ծննդավայրը: Երեւան

Եվրոպական խաղերին մասնակցությունը: Առաջին անգամ

Ամենացավալի պարտությունը: 2010 թվականի Եվրոպայի առաջնությունում 4-րդ տեղ գրավելը:

Ամենահիշվող հաղթանակը: 2016 եւ 2019 թվականների Եվրոպայի առաջնություններում նվաճած արծաթե եւ բրոնզե մեդալները:

Եվրոպական խաղերում...

«Ավելի լավ մասնակցություն պետք է ունենամ, քանի որ վարկանիշով ավելի բարձր մրցաշար է: Պետք է գոհ լինեմ իմ ելույթից: Մեզ համար եզրագիծ չենք գծում՝ մաքսիմում ու մինիմում արդյունքի: Սպորտում հաշվարկով մրցման գնալ չի կարելի. դա կնշանակի, որ գործդ թողած ինչ-որ հաշվարկներով ես զբաղված»:

Եվրոպական խաղերում մարմնամարզության մրցումային օրերն են՝ հունիսի 27, 29, 30:

Այլ նորություններ