Մինչև վերջ պայքարում էինք մեդալների համար. Արշակ Պետրոսյան

04:29 - 24 Նոյ, 2015

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը Եվրոպայի առաջնությունից վերադառնալուց հետո ամփոփեց տղաների ելույթները և խոսեց գրանցած արդյունքի՝ Եվրոպայի փոխչեմպիոնի կոչման մասին:

«Դեռևս մրցաշարից առաջ էի ասում, որ տղաները բավականին լավ մարզավիճակում են: Շատ թեժ պայքար էր և մենք վրիպեցինք: Հետո կարողացանք հավաքվել Ֆրանսիայից կրած պարտությունից հետո: Մինչև վերջ պայքարում էինք մեդալների համար: Իհարկե, Ռուսաստանի թիմը շատ էր առաջ անցել: Լավ է, որ մեզ հաջողվեց երկրորդ տեղը զբաղեցնել: Ռուսների հետ խաղում մենք առավելություն ունեինք և կարող էինք հաղթել: Հանգստյան օրվանից հետո որոշեցինք, ինչ էլ լինի, հաջորդ խաղերում հաղթել: Մեր հաղթանակները շատ վստահ էին: Եթե մի քանի տուր ավել լիներ, ապա մենք առավել լավ արդյունք կգրանցեինք: Հրանտ Մելքումյանը հաջող հանդես եկավ և դարձավ հավաքականի լիակատար անդամ: Լավ հանդես եկավ նաև Գաբրիել Սարգսյանը, ով շատ կարևոր հաղթանակ տոնեց ռուսների հետ խաղում: Վստահ էր հանդես գալիս Լևոն Արոնյանը՝ նա հաղթեց աշխարհի չեմպիոնին: Իսկ Կարեն Գրիգորյանը հեռանկարային շախմատիստ է»,-ասաց Պետրոսյանը:

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Վրաստանի թիմին և Եվրոպայի թիմային առաջնությունում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Վերջին տուրում հաղթանակ տոնեցին Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսիսյանը, ոչ-ոքի խաղացին Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը: Հայաստան-Վրաստան՝ 3-1: 9 տուրերից հետո Հայաստանի հավաքականը հավաքեց 13 միավոր: Հունգարիայի և Ֆրանսիայի հավաքականները ևս հավաքեցին 13 միավոր, բայց զիջում էին լրացուցիչ միավորներով:

Այլ նորություններ