
Տոկիոյում շարունակվում է աթլետիկայի աշխարհի առաջնությունը: Ասպարեզներում հանդես են գալիս բոլոր 49 մրցաձևերը ներկայացնող 200 երկրների շուրջ երկու հազար ներկայացուցիչներ:
Հայաստանը ներկայացրել են ամերիկաբնակ, ազգությամբ ռուս մարաթոնիստ Նինա Ուսուբյանը և գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանը:
Նինան 63 մասնակիցների պայքարում 42 կմ, 197մ. տարածությունը հաղթահարեց 2 ժամ, 42 րոպե, 37 վայրկյանում և գրավեց 44 –րդ տեղը:
Մեր երկրի առաջատար աթլետ, գյումրեցի Երվանդ Մկրտչյանը 1500 մետրն անցավ 3 րոպե. 48, 21 վայրկյանում և 60 մրցակիցների մրցավեճում ճանաչվեց 56 –րդը: Եթե նա թեկուզ կրկներ իր լավագույն արդյունքը / 3 րոպ. 38, 12 վրկ / ապա կզբաղեցներ 19 –րդ կամ ՝ 20- րդ տեղը:
Առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 21 –ին: