ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՏՈՆԸ , ՍԻՐԵԼԻ ԿԱՆԱՅՔ

15:17 - 07 Մար, 2022

Սիրելի մայրեր, քույրեր, դուստրեր: Վաղը մարտի ութն է՝ կանանց միջազգային տոնը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շնորհավորում է Ձեզ` գարնանային տոնի առթիվ: Թող միշտ գարուն լինի  Ձեր օջախների, ընտանիքների համար:

Հայաստանի մարզական կազմակերպությունների հաջողություններում  մեծ  ավանդ ունեն  գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Նրանք իրենց նպաստն են բերում հայրենական սպորտին, հաղթանակների կերտմանը և առողջ ու ֆիզիկապես կոփված սերնդի դաստիարակման գործին:

Մեր բազմաթիվ մարզուհիներ խոսուն հաղթանակներ են տանում միջազգային հեղինակավոր մրցաշարերում: Նորանոր նվաճումներ ենք մաղթում նաև ընթացիկ մրցաշրջանում:

Առողջություն ու երջանկություն ենք մաղթում բոլորիդ,  իսկ մարզուհիներին` հաղթանակներ մրցասպարեզներում :

 

Այլ նորություններ