ԵԱ. Հրաչյա Պողոսյանը պարտվեց կիսաեզրափակիչում

21:00 - 03 Հուն, 2019

Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության առաջին օրը պայքարի մեջ են մտել Հայաստանի 5 ներկայացուցիչներ:

Ամենահաջողը հանդես է եկել Հրաչյա Պողոսյանը (63 կգ), որը 3 վստահ հաղթանակներից հետո դուրս է եկել կիսաեզրափակիչ: Եզրափակիչի ուղեգիրը նա վիճարկել է թուրք Աբդուլահ Տոպրակի հետ եւ պարտվել 3:4 հաշվով: Հունիսի 4-ին Հրաչյա Պողոսյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

Գեւորգ Սուքիասյանը (55 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո քառորդ եզրափակիչում պարտվել է վրացի Պրիդոն Աբդուլաձեին, որը նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Հունիսի 4-ին Սուքիասյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:

Հակոբ Բաղդասարյանը (87 կգ) եւ Սամվել Սիմոնյանը (130 կգ) պարտվել են մեկնարկային գոտեմարտերում եւ լքել պայքարը, իսկ Վահե Պողոսյանը (77 կգ) պարտություն է կրել հաղթանակով մեկնարկելուց հետո:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաեւ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ) եւ Կարեն Խաչատրյանը (82 կգ):

Այլ նորություններ