Մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը

17:44 - 16 Փետ, 2018

ԿԱ ՊԵԿ մարզադահլիճում այսօր մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը: Երեւանի, հանրապետության բոլոր մարզերի եւ Արցախի շուրջ 300 մարզիկներ տասը քաշային կարգերում որոշելու են չեմպիոններին եւ մրցանակակիրներին:

Ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանն առաջնության արդյունքներով ընտրելու է հավաքականի թեկնածուներին, որոնք, տարբեր մրցաշարերի մասնակցելով, կնախապատրաստվեն մրցաշրջանի կարեւոր պաշտոնական մեկնարկներին:

Այլ նորություններ