Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը կմասնակցի Եվրոպական խաղերին

11:40 - 29 Ապր, 2019

Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը (օղակներ) ևս կմասնակցի Եվրոպական խաղերին:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն արդեն պաշտոնապես ստացել է մարզիկի ուղեգիրը:

Հիշեցնենք, որ ապրիլի 10-14-ը լեհական Շեցին քաղաքում ավարտված վարկանիշային Եվրոպայի առաջնությունում Արթուր Թովմասյանը 7-րդն էր օղակների վարժությունում:

Եվրոպական խաղերին Հայաստանը կներկայացնեն նաև Վահագն Դավթյանը (օղակներ) և Արթուր Դավթյանը (բազմամարտ):


 

Այլ նորություններ