Բուխարեստ-2019․ Արսեն Ջուլֆալակյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

20:25 - 13 Ապր, 2019

Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 77 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը 5։1 հաշվով հաղթեց բուլղարացի Դանիել Ալեքսանդրովին և նվաճեց բրոնզե մեդալ։

Հիշեցնենք, որ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը որակավորման փուլում 5:3 հաշվով հաղթել էր Նիդերլանդների ներկայացուցիչ Մարսել Ստերկենբուրգին, 1/8 եզրափակչում Արսենի մրցակիցը Ռոլանդ Շվարցն էր Գերմանիայից, ում  Ջուլֆալակյանը զիջեց 3:7 հաշվով։ Սակայն գերմանացին հասավ մինչև եզրափակիչ՝ Արսենին հնարավորություն ընձեռելով սփոփիչ գոտեմարտում մրցելու ադրբեջանցի էլվին Մուրսալիեւի հետ։ Հաղթահարելով Մուրսալիեւի արգելքը՝ Ջուլֆալակյանը առանց մեծ դժվարությունների հաղթեց նաև մոլդովացի Դանիել Կատարագային, ապա՝ Ալեքսանդրովին։

Հիշեցնենք, որ րոպեներ առաջ 63կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը 2։6 հաշվով պարտվեց Ադրբեջանը ներկայացնող Թալեհ Մամադովին։

Այլ նորություններ